Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մենք այսօր Ձեզ հետ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: Ցանկանում եմ լսել գնահատականներ, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և այլն»,-ասել է նա՝ բացելով խորհրդակցությունը: