24.11.2024
Փաշինյանն ու ԿԽ միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը քննարկեցին գերիների հարցը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի աշխատանքին հավանություն է տվել քաղաքացիների 33.4%-ը. հարցում

Հայաստանի քաղաքացիների ավելի քան 73%-ը 2021 թ. պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից առանձնացրել են անվտանգային հիմնախնդիրները և պատերազմի վտանգը:


Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ» թեմայով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։


Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կատարած հետազոտությունն անցկացվել է Հայասանում նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով շուջ 1000 շրջանում: Հետազոտության ընտրանքային սխալը կազմում է ±3 %:


Անցյալ տարվա աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Հայաստանի քաղաքացիներն ավելի սուր են զգում անվտանգության և պատերազմի վտանգի խնդիրները: Օրինակ՝ 2019թ. «որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները» հացին ի պատախան, հարցվածները նշում էին տնտեսական խնդիրները՝ 40.5%, գործազրկությունը՝ 45%, 26.1%-ը նշում էր ԼՂ հիմնախնդիրը, իսկ ցածր աշխատավարձը, թոշակ նշել էր հարցվածների 26.8 տոկոսը:


Պատերազմից հետո պատկերը կտրուկ փոխվել է: «2021թ. 39.4%-ը նշել է ՀՀ անվտանգային խնդիրները, 34%-ը՝ պատերազմ, 30%-ը նշել է տնտեսական վիճակը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը՝ 23%, գերիների վերադարձ՝ 12%, առողջապահական համակարգի վատ վիճակ՝ 10%»,- ասուլիսի ժամանակ ասել է Արամ Նավասարդյանը:


Հարցան հեղինեկները փորձել են հասկանալ՝ ինչպես ե մարդիկ գնահատում կառավարության և վարչապետի, ԱԺ-ի և նախագահի գործունեությունը: Հայաստանի վարչապետի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 33.4%-ը, իսկ 49.4%-ը հավանություն չի տվել, իսկ 17,3%-ը դժվարացել է պատասխանել հարցին:


Կառավարության աշխատանքին հավանություն է տվել միայն 23%-ը, իսկ 60.5%-ը` հավանություն չի տվել կառավարության աշխատանքին: «16.3 տոկոսն է միայն ԱԺ-ին գնահատել դրական, 68%-ը՝ բացասական: Նման ցածր ցուցանիշ վերջին 11 տարում երբևէ չի եղել», - ասաց Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի աշխատանքը դրական է գնահատել 18.7%-ը, բացասական՝ 60%-ը:


Հարցվածների միայն 6.2%-ն է «լիովին դրական» գնահատական տվել Նիկոլ Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրվա աշխատանքին: «Ավելի շուտ դրական» 1 գնահատել հարցվածների 24.5%-ը, «ավելի շուտ բացասական»` 15.3%-ը, և «ընդհանրապես բացասական» է գնահատել 35.4 տոկոսը:


Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ 2018թ. կառավարության հարյուր օրվա աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 4.6 տոկոսը, իսկ այժմ՝ 35.4%-ը: «Այսինքն՝ ցուցանիշը գրեթե 8 անգամ աճել է», - ասաց նա՝ հավելելով, որ 1-5 բալանոց սանդղակով գնահատել են նաև նախարարների, կառույցների աշխատանքը:


Ամենաբրձր գնահատականը ստացել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ 5-ից 4.1 բալ, 3 բալից մի փոքր ավելի ստացել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, 2.2 բալ ստացել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: