ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին հայտնում են e-gov.am-ից: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: