29.04.2025
Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորությամբ
prev Նախորդ նորություն

Զովունիում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիեր. նրանք մահացել են նռնակի պայթյունի՞ց

Մարտի 11-ին` ժամը 10:40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին ասվում է ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում:


Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։


Ոստիկանության փոխանցմամբ՝ Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։


Նախնական տվյալներով` նրանք մահացել են նռնակի պայթյունից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ