Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: "Ադրբեջանում պահվող գերեվարված մյուս անձանց պարբերական այցերի շրջանակում տեսակցել են մայիսի վերջին",- ասել է Ամատունին: