2.11.2024
Նաիրա Զոհրաբյանն այլևս ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ չէ
29.12.2020
Նաիրա Զոհրաբյանն այլևս ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ չէ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ դադարեցվեցին։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 84 պատգամավոր, որոնցից 78-ը կողմ են քվեարկել, իսկ դեմ՝ 4 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել 2 թվեաթերթիկ: Նշենք, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը՝ նրանք բոյկոտել էին: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը։ "Իմ քայլի" ներկայացրած այս նախագիծը Զոհրաբյանը որակել էր քաղաքական հաշվեհարդար իր և ԲՀԿ նկատմամբ։