20.12.2025
Մերկասառույց և ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19.01.2022
Մերկասառույց և ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։