Հայաստանում պահեստազորայինների նոր վարժական հավաքներ կանցկացվեն: Համապատասխան նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում: Համաձայն դրա, հավաքները կանցկացվեն 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: