Այսօր բերման է ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը: Արդարադատության նախարարությունից հաստատել են լուրը ու տեղեկացրել, որ պաշտոնյաին բերման են ենթարկել Ազգային անվտանգության աշխատակիցները: Սակայն այլ մանրամասներ, թե որ գործի շրջանակում է Արտակ Սարգսյանը բերման ենթարկվել չեն նշվում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ բերման են ենթարկվել ՔԿՀ մի շարք աշխատակիցներ: