Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով Թբիլիսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի: Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, ուր հարևան երկրների կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ հիանալով գիշերային Թբիլիսիով Մթածմինդա լեռան բարձունքից։