Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է: Կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան: