23.11.2024
Արկադի Խաչատրյանը պաշտոն է ստացել ԵՏՀ-ում
prev Նախորդ նորություն

Վրաստանի ֆինանսների նախարարն ու Չինաստանի նոր դեսպանը քննարկել են համագործակցությունը

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիենի հետ։


Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և դեսպանատան առևտրի և տնտեսական հարցերով խորհրդական Չաո Չուանը, հայտնում է 1tv.ge—ն/


Հանդիպմանը կողմերը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր։


Ֆինանսների նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Վրաստանում դիվանագիտական ​​առաքելությունը սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։


Հանդիպմանը քննարկվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության դրամաշնորհային և տեխնիկական աջակցությամբ երկրում իրականացված և իրականացվող ծրագրերը։


Հանդիպմանը նշվել են այն նախագծերը, որոնք Չինաստանի կառավարության աջակցությամբ իրականացնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։


Հանդիպմանն ընդգծվել է այն փաստը, որ այս տարի լրանում է Վրաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։


Կողմերը հույս են հայտնել, որ գործընկերության այս պատմությունը հաջողությամբ կշարունակվի ապագայում։