25.11.2024
Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)
prev Նախորդ նորություն

Փլատակների տակից դուրս է բերվել դի. զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է. ԱՆ

Փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:


Նշենք, որ "Սուրմալու" առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:


Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են: