Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում ճիշտ չէ թուլացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Վերջինս կարծում է, որ հակառակ դեպքում հայկական շուկա կլցվեն էժան գնով թուրքական ապրանքներ, որոնք մեծ հարված կհասցնեն ոչ միայն տեղական, այլ նաև ՀՀ գործընկեր երկրների ապրանքների իրացմանը: VERELQ-ը հիշեցնում է, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում 50 %-ի ավելի անկում է ապրել։ Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը ոչ թե խստացնում են, այլ՝ երկարացնում: Նախարարն այդ որոշումը ճիշտ է որակել։2021թ–ի հունվարի 1-ից Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելք է ուժի մեջ մտել, որը երկարաձգվեց ևս վեց ամսով նաև հունիսին: