Հայաստանում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 350 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 479 389 վերջին մեկ օրում` 7069 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6437 պացիենտ: Մեկ օրում նվազել է 330-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 327 539 անձ` վերջին մեկ օրում 510 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7885 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: