Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 1 761 529: Առաջին դեղաչափ ստացել է 973 944 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 784 849 քաղաքացի: Բուստեր դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի: