Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. Аravot
Aravot.am-ի տեղեկություններով՝ Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:
Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ Aravot-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն նա այդպես էլ չի պատասխանել զանգերին ու գրավոր հարցմանը: Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը ևս չի մեկնաբանել: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա: