27.11.2024
Իշխանությունը որոշել է հայատյաց թուրքի ու ադրբեջանցու համար ՀՀ-ն դարձնել «проходной двор»
prev Նախորդ նորություն

Թաթոյանից Բագրատ սրբազան. Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը հայտնի է

"Ժառանգություն" կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կազմել է  ազգային վստահության խորհրդի ցուցակ, որում ներառված անձինք պետք է ապագա կառավարության հիմքը կազմեն: Ճիշտ է, մարդիկ, ում անունները նա ընթերցեց այսօր ասուլիսի ժամանակ, բոլորովին տեղյակ չեն Հովհաննիսյանի պլաններից:


Նրանք են՝ Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազանը:


Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, սա ժամանակավոր կառավարությունն է, ինչպիսին ինքը այն պատկերացնում է և որն էլ ամիսներ անց պետք է նոր ընտրությունների համար հիմք դառնա։