Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 519-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 975 223 է: Փաստացի այս պահին բուժում է ստանում 2243 պացիենտ, նրանց թիվը նվազել է 89-ով: Ապաքինվել է ընդհանուր 409 987 անձ, վերջին մեկ օրում՝ 10-ը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը կազմում 8613: