14.09.2025
Գործադիրը մերժել է նվազագույն աշխատավարձը 100 000 դրամ սահմանելու ընդդիմության առաջարկը
20.01.2022
Գործադիրը մերժել է նվազագույն աշխատավարձը 100 000 դրամ սահմանելու ընդդիմության առաջարկը

ՀՀ կառավարությունն, ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ նվազագույն աշխատավարձի շեմը 68 000 ՀՀ դրամից 100 000 ՀՀ դրամ սահմանելու առաջարկին, որոշել է նվազագույն աշխատավարձը թողնել անփոփոխ: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ, գրում է EconoMood-ը։ Ի թիվս այլ դիտարկումների, օրենսդրական նախաձեռնության մերժման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները՝ 1. Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։ 2. Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: 3. Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։ 4. Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: 5. Նախագծով առաջարկվող փոփոխության համար անհրաժեշտ բոլոր հաշվարկները ճշգրիտ և վերջնական արված չեն: