Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։ Նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանը անանուն հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ "Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից",- ասել է աղբյուրը։ Flightradar24-ի համաձայն՝ այս պահին Երևանից Վնուկովո թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան Շերեմետևո մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։