Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը Ադրբեջան և Հայաստան կատարվելիք այցերի ընթացքում կքննարկի Հարավային Կովկասի երկրների և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վահագն Խաչատուրյանի հետ Լիտվայի ղեկավարը կքննարկի ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հեռանկարները և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի համագործակցությունը եվրոպական համայնքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ . Երկու երկրներում Լիտվայի նախագահը նախատեսում է մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության շուրջ, այդ թվում և էներգետիկայի ոլորտում։ Լիտվայի նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հետ։