ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Համաձայն հրապարակման, ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ անցյալ տարի վճարել է մոտ 48,5 միլիարդ դրամի հարկ, որը 7 միլիարդով ավել է 2020-ի ցուցանիշից։ Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը 2021 թվականին վճարել է 45 միլիարդ դրամ հարկ: Երրորդ խոշոր հարկատուն է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ 42,7 միլիարդ դրամի վճարած հարկերով։ Չորրորդ հորիզոնականում է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը, 5-րդում՝ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը:Առաջին տասնյակում են նաև «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՖԼԵՇ» և «ԹԵՂՈՒՏ» ընկերությունները: