5.05.2025
Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել մեր առաջարկին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննակել են երկկողմ արդյունավետ փոխհամագործակցությունը

Օրերս ընդունել եմ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին գրում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, տեղեկացնելով, որ հանդիպմանը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը և բարձր եմ գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։


"Կարևորում եմ ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։

Փոխանակել ենք մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ",- գրել է Բադասյանը։

Առավոտից թշնամին կրակում է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով