27.04.2024
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով 214 ուսումնասիրություն է սկսվել. նախարար
22.03.2021
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով 214 ուսումնասիրություն է սկսվել. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2020-ին ուսումնասիրություն է սկսվել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում նախարարը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2020-ին ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ: «2020-ի ապրիլի 16-ին ընդունվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը», - հիշեցրել է Բադասյանը՝ հավելելով, որ 2020-ի սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է: Ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, տեղեկացրեց նախարարը, վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: «Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց նախարարը: