Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզորը) նախօրեին՝ մարտի 16-ին, արգելափակել է Ռուսաստանում ադրբեջանական haqqin.az կայքի հասանելիությունը։ «Ռոսկոմնադզորը» հիմնավորել է կայքը արգելափակելու որոշումը Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է անկարգությունների, ծայրահեղականության կոչեր, ինչպես նաև կեղծ տեղեկությունների տարածման համար: Ադրբեջանական ռեսուրսի արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորը» ընդունել է գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։ Այսօր առավոտյան Ռուսաստանում արգելափակվել է նաեւ ադրբեջանական minval.az կայքը։