2.08.2025
ԶՊՄԿ-ի շուրջ 60 տոկոսը կանցնի ռուսական ընկերությանը. Գեղամ Գեւորգյան
28.12.2021
ԶՊՄԿ-ի շուրջ 60 տոկոսը կանցնի ռուսական ընկերությանը. Գեղամ Գեւորգյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ 60 տոկոսը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ այս տարի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում սա ամենախոշոր գործարքն էր։ Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերությունը» (100% - ով պատկանում է GeoProMining-ին) 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը, որից հետո բաժնետոմսերի 15%-ը փոխանցվել է Հայաստանի կառավարությանը: Հռչակագրի համաձայն՝ ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի 12,4 տոկոսը պատկանում է Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, 7,5 տոկոսը՝ ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Ռուսաստանի քաղաքացի Մհեր Պոլոսկովին: Եվս 15%-ը պատկանում է ԶՊՄԿ-ին։