24.12.2025
Քվոտա է սահմանվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծման համար
19.03.2022
Քվոտա է սահմանվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծման համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ և ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին: Որոշվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝ • 2022 թվականի համար՝ 7000 հատ• 2023 թվականի համար՝ 8000 հատ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում: Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: