ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: "Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։ Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ",- գրել է Վանեցյանը Facebook-ի իր էջում: