Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմումը ներկայացրել է Կառավարությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչությունից։ Մարզպետարանից, սակայն, չմեկնաբանեցին, նրա ՀՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և կնշանակվի ՀՀ փոխվարչապետ: Այդ պաշտոնը Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո թափուր էր մնացել: Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: