24.11.2024
Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է. Փաշինյանն արձագանքել է Ալիևին
prev Նախորդ նորություն

Արցախի պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Նախագահի հետ. Դավիթ Բաբայան

Արցախի պատվիրակությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, 3-4 օր է, ինչ Երեւանում է։ Այս մասին խորհրդարանում կայացած հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։


Նրա խոսքերով, պատվիրակությունը նախատեսում է մի շարք հանդիպումներ անցկացնել Երեւանում։ Նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, այսօր՝ խորհրդարանի նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վաղը նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրեց Արցախի նախարարը։


«Այսինքն՝ նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում և ներգրավված են նաև Արցախի ճակատագրում»,- ասաց նա։


Նա նշել է, որ Արցախի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ստեղծված իրավիճակի շուրջ անկեղծ քննարկումների ակնկալիքով։


«Այսօր մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքների առաջ։ Ստեղծված պայմաններում ցանկանում ենք ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, ներկայացնել մեր դիրքորոշումը։ Շատ կարեւոր է կառույցների մակարդակով կայուն հաղորդակցության ապահովումը»,- ասաց Բաբայանը։ Նրա խոսքով, հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը քննարկել է չափազանց բարդ հարցեր: