24.11.2024
Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խորհրդարանի նախագահը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է այն պայմանները, որոնք պետք է ապահովվեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։


«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր անհնար է այն պայմաններում, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բացի այդ, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի բոլոր հայ ռազմագերիների վերադարձի պայմաններում։ Հակառակ դեպքում սա խաղաղության պայմանագիր չէ, այլ իմիտացիա։ Սա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմն ամենուր բարձրացնում է այդ հարցը։


Անդրադառնալով հարցին, թե իրատեսակա՞ն է նման պայմաններում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը, Սիմոնյանը նշել է, որ նշված ժամկետը ընդհանուր ցանկություն է՝ հիմնված համատեղ հայտարարությունների տրամադրության վրա։