27.09.2024
ԱԽ քարտուղարը շվեյցարացի պատգամավորներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան
prev Նախորդ նորություն

Արցախի հետ շփումներն իրականացվում են շաբաթական կտրվածքով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Սիմոնյանը նշել է, որ Արցախի պատվիրակությունների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ «Չնայած այս ձևաչափը որոշ չափով նոր է, սակայն արցախյան կողմի հետ մեր շփումները տեղի են ունենում, կարելի է ասել, շաբաթական կտրվածքով»,- ասաց նա։ Սիմոնյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իր վերջին այցը Ռուսաստան։


«Ես ներկայացրել եմ այցի մանրամասները, իմ հանդիպումների, քննարկումների մանրամասները։ Պատասխանեցի պատվիրակության անդամների հարցերին, լսեցի նրանց տեսակետը»,- ասաց Սիմոնյանը։


 

Արցախի և Ադրբեջանի իշխանություններն անմիջական կապի մեջ են բազմաթիվ հարցերով. Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը