3.11.2025
Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհները կապող Բաբաջանյան փողոցը
17.02.2022
Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհները կապող Բաբաջանյան փողոցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։Փոխվարչապետը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, քննարկվել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերակառուցման հարցը։ Թեև այն ներառված չի եղել Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման շրջանակներում, սակայն փողոցն ունի կարևոր նշանակություն։ Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կերկարաձգվեն նաև ճանապարհահատվածի կառուցման վերահսկողության պայմանագրի ժամկետները: