27.11.2024
Քննարկվել է ՀՀ-ում անասնաբուժության ոլորտի զարգացման համապարփակ ծրագրեր
prev Նախորդ նորություն

S&P-ը վերանայել է 2022թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 8.6%

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ կառավարության ազգային արժույթով և արտարժույթով պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով։


Գործակալությունը վերանայել է 2022թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 8.6%՝ նախորդ զեկույցի 1.3%-ի համեմատ:


Չնայած աճի բարձրացմանը, տնտեսական հեռանկարի մասով ռիսկերը պահպանվում են, քանի որ Հայաստանը շարունակում է կախված մնալ ՌԴ-ից՝ որպես իր հիմնական առևտրային գործընկեր, և երկրից հոսող տրանսֆերտների հիմնական աղբյուրից: 


Նշենք, որ կառավարության կանխատեսմամբ, Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով: Սա վերջին 14 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։


Հայաստանում պահպանվում է տնտեսական ակտիվության աճի բարձր դինամիկան: Այս տարվա հունվար-օգոստոսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 13,9%, իսկ օգոստոսին անցյալ տարվա օգոստոսին նկատմամբ՝ 18,5%: