Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին: Այս մասին նա տեղեկացնում է անձամբ. "Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին: ՞ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ",- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում: