27.11.2024
Որևէ պարագայում Հայաստանը չպետք է թողնի Արցախը բախտի քմահաճույքին. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի պատմության մեջ Ռուսաստանին ավելի ենթակա իշխանություն չի եղել. Թովմասյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի հանդիպումներից հետո անմիջապես մեկնեց Ռուսաստան՝ հայտնելու, թե կողմերի միջև ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այնտեղ տեղի ունեցած բոլոր «կուլիսային խոսակցությունները»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, ով մինչ իշխանության գալը «ժխտում էր Ռուսաստանի և նրա հզորության գոյությունը», Հայաստանում բոլորից շատ սկսեց ենթարկվել Ռուսաստանին։


«Հայաստանի պատմության մեջ Ռուսաստանին ավելի ենթակա իշխանություն չի եղել։ Կարծում եմ, որ այս այցը և դրան հաջորդած շնորհավորական ուղերձները դարձել են դրա վառ ապացույցը»,- ասաց Թովմասյանը։