27.11.2024
Եթե Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչվի՝ հերթական ցեղասպանությանն ականատես կլինենք
prev Նախորդ նորություն

Որևէ պարագայում Հայաստանը չպետք է թողնի Արցախը բախտի քմահաճույքին. Թովմասյան

Որևէ պարագայում Հայաստանը չպետք է թողնի Արցախը բախտի քմահաճույքին. Արցախում ապրող 120-130 հազար քաղաքացուն իրավունք չկա բախտի քմահաճույքին թողնելու։ Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


Նրա խոսքով, եթե Արցախին թողնում ենք, որ մենակ բանակցի Ադրբեջանի հետ, ապա պետք է, նախ, ճանաչենք Արցախի անկախությունը։


Պատգամավորը գիտի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման կերպ վարվում Արցախի հետ.


"Փաշինյանն Արցախը դիտարկում է որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք, և հավասարապես ատում է նրան, բայց մենք հիմա չենք կարող արցախցուն մենակ թողնել: Եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, դա չի նշանակում, որ ամբողջ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից։ Սա անթույլատրելի է և , կարծում եմ, ինչ-որ պահի կարող ենք վերջ տալ այս նկրտումներին։ Լավ, սահմանը պահելու ռեսուրս չկա, բա դիվանագիտական ճանապա՞րհը։ Ինչու Թուրքիայի հարցում բանագնաց կարող ենք նշանակել, իսկ Արցախի հարցում՝ ոչ»,- ասաց նա։


«Պետք է հասկանալ, որ Արցախը միայն Քոչարյանի ու Սարգսյանի հայրենիքը չէ, որ իշխանությունը փորձում է անընդհատ ատելություն գեներացնել։ Արցախը մեզ համար բարձրագույն արժեք է։ Իսկ Արցախի նախագահն, իմ կարծիքով, պետք է բացատրություններով հանդես գա»,- հավելեց նա։