28.11.2024
ԿԸՀ ու ԲԴԽ անկախ մարմինները կծառայեցվեն մեկ քաղաքական միավորի շահերին. «Հայաստան»
prev Նախորդ նորություն

Եթե Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչվի՝ հերթական ցեղասպանությանն ականատես կլինենք

Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում մնալու համաձայնությունը նշանակում է հայերի նոր ցեղասպանություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Արցախից ոչ ոք այս դեպքում չի կարողանա պաշտպանել իր իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը։ Սա անհնար է, սա մոլորություն է, և մենք չպետք է սա թույլ տանք»,- ասաց պատգամավորը։

Թովմասյանը դրական համարեց արցախցիների գործողությունների ակտիվացումը, տարբեր բողոքի ակցիաների անցկացումը։

«Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցներն աշխարհին ցույց տալու համար, որ եթե Կոսովոյի ինքնորոշումը դրական ընդունվեց աշխարհի կողմից, ինչու Արցախի ինքնորոշումը չպետք է նույն վերաբերմունքին արժանանա։ Եթե Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչվի, աշխարհը 21-րդ դարում հերթական ցեղասպանության ականատեսն է լինելու»,- ասաց պատգամավորը։