28.11.2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Մեկ շաբաթում ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք և 9 մահ

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք:


ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444 482-ի:  


Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4 214 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 220 025 է:


Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ. մահացածների ընդհանուր թիվը 8 700 է: