Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, հիմքը պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսը
Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
"Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։
Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։
Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն",- գրել է պատգամավորը։