24.11.2024
Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է. Օսկանյանն արձագանքեց Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումները.

"1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:

Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից"։