23.05.2025
Կա որոշակի տարածք, որ սկսվի երկխոսություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հաստատեց հանդիպումը Էրդողանի, նաև Ալիևի հետ

Պրահայում տեղի կունենա քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, նախատեսվում է նաեւ հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Եթե ոչինչ չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս հանդիպումները։ Այս ուղղություններում, որոնք տեղավորվում են խաղաղության օրակարգի քննարկման մեջ»,- ասաց նա։


Փաշինյանի խոսքով՝ Պրահայի հանդիպումներից հետո ինքը կմեկնի Սանկտ Պետերբուրգ։


 

Քոչարյանն ու Օսկանյանն են Արցախը հանձնել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան