Քոչարյանն ու Օսկանյանն են Արցախը հանձնել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեղադրեց նախորդ իշխանություններին Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ:
ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ նա հայտարարեց, որ մարդիկ կան, որոնք իրենց են մեղադրում դրանում, և շեշտեց.
«Այո՛, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Ես այն մասին մի անգամ ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, սակայն որևէ բովանդակային հակադարձում չի եղել։ Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին, Վարդան Օսկանյանն է Հայաստանին ճանաչել օկուպանտ։ ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և Քոչարյանի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել, մինչև այսօր չենք կարողացել հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ՝ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թող խրոխտ ելույթներ չունենան»,- հավելեց Փաշինյանը: