Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, այսօր Արցախը տոնում է իր Անկախության 31-րդ տարեդարձը: Տեղեկացրել էինք նաև, որ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն, որպես այդպիսին, չի մեկնելու՝ բարձրագույն ղեկավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլոց, պատերազմից հետո որևէ անգամ Արցախ չի մեկնել: Փաշինյանի աշխատակազմից չեն էլ պարզաբանում, թե ինչու, իսկ Ալեն Սիմոնյանը, ավանդույթի համաձայն, մեկնել է արձակուրդ: VERELQ-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաներից այս պահին միայն պաշտոնից հեռացող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն են ներկա Ստեփանակերտում անցկացվող միջոցառումներին: Սակայն երկուսն էլ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն օրվա խորհուրդի վրա շեշտը դնելով: Այսպիսով, այս տարի ևս Հայաստանի պետական վերնախավը չմասնակցեց Արցախի Անկախության օրվան նվիրված միջոցառումներին: