Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական պատրաստության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Anadolu-ի փոխանցմամբ, Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության և անվտանգության երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարը Թուրքիա է ժամանել EFES-2022 զորավարժությունների շրջանակներում։