ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի տեղեկություններով՝ Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում: «Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին: Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը»,- գրել է նա։