Սեպտեմբերի 8-11-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի՝ Starmus VI Armenia փառատոնի շրջանակներում։Մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կապույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն և բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական և արհեստական արբանյակներ թեմաների շուրջ։Բաց մի թողեք այս բացառիկ իրադարձությունը։ Մուտքն ազատ է։