Մոսկվան չի պատրաստվում փակել եվրոպական երկրների դեսպանատները՝ ի պատասխան նոր հնարավոր ոչ բարեկամական քայլերի: Նման միջոցներ ռուսական ավանդույթներում չկան։ Այս մասին հայտարարել է РИА Новости-ի հետ զրույցում փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Սա մեր ավանդույթի մեջ չկա, հետևաբար, մենք կարծում ենք, որ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարևոր է», - ասել է Գրուշկոն՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է փակել եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունները Ռուսաստանում՝ արևմտյան երկրների պատժամիջոցների ընդլայնման և նոր անբարյացակամ քայլերի ֆոնին։ «Մենք դիվանագիտական պատերազմ, արտաքսումների արշավ չենք սկսել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։