4.08.2025
Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
03.06.2022
Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարեւորել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը: